Օսիպյան․ Ապօրինի հրամաններ ստացել եմ, չեմ կատարել12 նոյեմբերի 2020 - 20:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և պատերազմը դադարեցնելու պայմանների դեմ բողոքող ցուցարարներին։ Հարցին, թե արդյոք իր պաշտոնավարման ժամանակ անօրինական հրամաններ ստացել է, թե՝ ոչ, Օսիպյանը պատասխանել է «այո», բայց չի կատարել, ինչպես նաև վարչապետի խորհրդականի պաշտոնում չի գնացել աշխատանքի։ Նրա խոսքով՝ ինքը ժողովրդի կողքին է, բարձրաստիճան սպա է, քաղաքականությամբ չի զբաղվում, իր ներկայությամբ փորձում է նպաստել իր գործընկերների և ժողովրդի մեջ որևէ բախում չունենալուն։ «Համամիտ եմ իմ ընկերոջ հետ, դրա համար էլ եմ այստեղ, որ նա այս պահին ձերբակալված է։ Ես նրան ճանաչել եմ 25 տարի»,- ասել է Օսիպյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ կոլեգաներին ուղղված կոչին՝ չգնալ խղճի դեմ և հանուն պետականության դադարեցնել ապօրինի հանձնարարություններ կատարելը։ «ՀՀ քաղաքացին քաղաքացի է, ինչ կապ ունի, նախկիններում էլ կան նորմալ, լավ անձնավորություններ, բանի պիտանի մեր հասարակությանը, մեր պետությանը և կան, շատ կներեք, սրիկաններ։ Ներկայիս իշխանություններում կան սրիկաներ, որոնք բանի պիտանի չեն, և կան նորմալներ», - նշել է ոստիկանապետը։։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Կարդացեք նաև՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |