Արծրուն Հովհաննիսյանը հեռացել է ոլորտից. Կզբաղվի գիտությամբ

Արծրուն Հովհաննիսյանը հեռացել է ոլորտից. Կզբաղվի գիտությամբ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ից Արծրուն Հովհաննիսյանը հեռացել է տեղեկատվական դաշտում իր գործունեությունից: Շարունակելու է աշխատել գիտական ոլորտում և խնդրում է իրեն զերծ պահել տարբեր առաջարկներից, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվել ու չի պատրաստվում զբաղվել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում:

Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա»,- գրել է Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 9-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն առողջական խնդիրներով հոսպիտալացվել էր։ Նոյեմբերի 10-ի առավոտյան գրել էր՝ «Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Կարդացեք նաև՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---