Զոհվածների մարմիններ են փոխանակվել

Զոհվածների մարմիններ են փոխանակվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակում:

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը փոխանցում է, որ նոյեմբերի 13-ի երկրորդ կեսին փրկարարական մի քանի ջոկատ մասնակցել են դիերի որոնմանը և փոխանակմանը:

Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության կետերից մեկով նախատեսվում է զոհվածների մարմինների և գերիների փոխանակում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---