Ադրբեջանը շարունակում է հրապարակել ռազմական հանցագործությունների մասին տեսանյութերը![]() 16 նոյեմբերի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Թեև Արցախում մարտական գործողությունները դադարեցվել են, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակում են ռազմական հանցագործություններ պատկերող տեսանյութեր հայտնվել։ Դրանցից մեկում ադրբեջանցին ավտոմատի կրակահերթով 20-30 սանտիմետրից գնդակահարում է հայ ռազմագերու։ Պատերազմի մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից, համացանցում մի քանի տասնյակ տեսանյութեր են հայտնվել, որոնցում պատկերված են հայ զինծառայողների աճյունները պղծելու, ռազմագերիների խոշտանգելու, գնդակահարելու և նվաստացնելու կադրեր։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |