Դադիվանքի զանգերը հետ են բերվել

Դադիվանքի զանգերը հետ են բերվել

PanARMENIAN.Net - Արցախյան Քարվաճառում գտնվող Դադիվանքի զանգերը հետ են բերվել վանական համալիր` դրանք իջեցվել էին նոյեմբերի 14-ին։ Համացանցում տեսանյութ է հապարակվել։

Ավելի վաղ Դադիվանքի վանահայր, քահանա տեր Հովհաննեսը հայտնել էր, որ խաչքարերն ու զանգերը տեղափոխվում են Մայր աթոռ սբ Էջմիածին:

Դադիվանք վանական համալիրն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և դրան որևէ վտանգ չի սպառնում։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»:

Պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 15-ին հայկական կողմը պետք է դուրս գա Քարվաճառից, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 25-ը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---