Արցախում սիրիացի 293 վարձկան է ոչնչացվել

Արցախում սիրիացի 293 վարձկան է ոչնչացվել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալով՝ Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում սիրիացի 293 վարձկան է սպանվել, հարյուրավորները վիրավոր են, գրում է Araratnews-ը։

Իսկ Թուրքիայի կառավարությունն այժմ դադարեցրել է թրքամետ սիրիական խմբավորումներից վարձկաններ ուղարկել Արդբեջան՝ հայերի դեմ կռվելու։

Սիրիացի 2 վարձկան գերեվարվել է Պաշտպանության բանակի կողմից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վիրավոր վարձկաններին տուն չեն ճանապարհում, թողնում են մահանան, որ չվճարեն՝ այս մասին պարզ էր դարձել Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեջ ներգրավված երկու վարձկանի հեռախոսազրույցում։

Ադրբեջանի բանակում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավման փաստը հայտնի է հենց պատերազմի սկզբից։ Այդ մասին հայտնել են նաև միջազգային լրատվամիջոցներն ու աշխարհի մի շարք երկրների պաշտոնատար անձինք։ Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն զգուշացրել էր, որ կարճաժամկետ կտրվածքով ահաբեկիչները սպառնում են Արցախին, երկարաժամկետով՝ ողջ տարածաշրջանին։ Արցախից ՀՀ-ին, Իրանին, ՌԴ-ին կոչ էին արել Հակաահաբեկչական կոալիցիա ստեղծել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---