Արցախի համար օգնությամբ ՌԴ ԱԻՆ-ի 1-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Արցախի համար օգնությամբ ՌԴ ԱԻՆ-ի 1-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

PanARMENIAN.Net - Հատուկ տեխնիկա և մասնագետների տեղափոխող ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել «Ժուկովսկի» մերձմոսկովյան օդանավակայանից, վայրէջք է կատարել Երևանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինքնաթիռով 30 մասնագետ է ժամանել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը, կենտրոնական ապարատի մասնագետներից կազմված օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոն է ստեղծվելու: Առաջիկայում կենտրոնի կազմը կհամալրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության ուժերն ու տեխնիկան:

Photo. TASS
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---