Ռուս խաղաղապահների տեղափոխող 20 ինքնաթիռ է ժամանել ՀՀ![]() 16 նոյեմբերի 2020 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահների տեղափոխող 20 ինքնաթիռ է ժամանել ՀՀ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության իրականացմանը մասնակցելու նպատակով ՌԴ օդատիեզերական ուժերի հերթական տասնութ Իլ-76 և երկու Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում։ Ռուս զինծառայողները բեռնափաթել են նյութական միջոցները, սպառազինոթյունն ու ռազմական տեխնիկան, գրում է ՌԻԱ Նովոստին։ 24 ժամվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերը ՀՀ են տեղափոխել 58 միավոր տեխնիկա՝ զրահափոխադրիչ մեքենաներ, ամենագնաց բեռնատարներ, ավտոցիստեռներ, էքսկավատորներ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |