ՄԽ նախկին համանախագահ. Դիվանագիտությունը պետք է լուծեր ԼՂ հարցը տարիներ առաջ, ոչ պատերազմը

ՄԽ նախկին համանախագահ. Դիվանագիտությունը պետք է լուծեր ԼՂ հարցը տարիներ առաջ, ոչ պատերազմը

PanARMENIAN.Net - Moscow Times-ում Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման մասին «Դիվանագիտությունը, ոչ պատերազմը պետք է կարգավորեր իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով հոդված է հեղինակել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն:

Դրանում նշվում է, որ համաձայնագրերի կետերը նախկինում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Սակայն Մոսկովյան համաձայնության մեջ նորությունը արտացուլում է եղած իրականությունը՝ մասնակի կարգավորում, որը մշակվել է ոչ թե դանդաղ և զգույշ բանակցային գործընթացում, այլ ակտիվ մարտերի ֆոնին։

Օրինակ, Մոսկվան, Վաշինգտոնը և Փարիզն արդեն վաղուց համաձայնություն ունեին այն հարցի շուրջ, որ խաղաղապահական կամ մոնիթորինգի յուրաքանչյուր խումբ չի ներառելու հակամարտող կողմերի հարևան կամ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ոչ մեկի կոնտինգենտը․ «Այդ համաձայնությունը բացառում էր ռուսական տեղակայման գաղափարը»։

Սակայն դրանում բացակայում է ամենաբարդ առանցքային տարրը՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը։ Ամենասկզբից Ղարաբաղի անկախության կամ դրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը եղել է հայկական կողմի սկզբունքային հարցերից մեկը։

Նրա խոսքով՝ ներկայիս խաղաղության համաձայնություններն աննկարագրելիորեն ցավոտ են, սակայն ավելի լավ պայմանավորվածությունները, քան ներկայինս են, կարող էին ձեռք բերվել դիվանագիտական ճանապարհով շատ տարիներ առաջ։

Նշվում է, որ մարտական գործողություններմ ավելի կվատթարանային, եթե շարունակվեին։ Սակայն, ցավոք, տասնյամյակներ դիվանագիտական հնարավորություններ են բաց թողնվել, որոնք կարող էին կանխել հումանիտար աղետը և անհանգիստ տարածաշրջան խաղաղություն բերել ավելի վաղ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---