Ստեփանակերտի ևս 475 բնակիչ է վերադարձել

Ստեփանակերտի ևս 475 բնակիչ է վերադարձել

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ է վերադարձել փախստականների երկրորդ խումբը՝ 475 մարդ։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նոյեմբերի 15-ին Ստեփանակերտ է վերադարձել փախստականների տեղափոխող 19 ավտոբուսից բաղկացած երկրորդ շարասյունը։ Ավտոբուսներին ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության պարեկային ծառայությունը։

Արցախում խաղաղապահների տեղակայման շրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստեղծված Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն ապահովել է փախստականների վերադարձը։

Նոյեմբերի 14-ին Արցախ էր հասել 9 ավտոբուսից բաղկացած առաջին շարասյունը՝ 250 փախստականով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. TASS
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---