Պուտինն ու Մակրոնը կարևորել են ԼՂ քրիստոնեական վանքերի և եկեղեցիների պահպանումը

Պուտինն ու Մակրոնը կարևորել են ԼՂ քրիստոնեական վանքերի և եկեղեցիների պահպանումը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, կարևորել ԼՂ քրիստոնեական վանքերի և եկեղեցիների պահպանությունը։

Հաշվի առնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է՝ Պուտինը հեռախոսազրույցում ներկայացրել է միջնորդական այն ջանքերը, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, խոսել շփման գծում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։

Նշվել է, որ նոյեմբերի 9-ի համաձայնության դրույթները կատարվում են, իրավիճակը տրածաշրջանում կայունացել է։

Պուտինն ու Մակրոնը կարևորել են աշխատանքների համակարգումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գծով, շեշտել հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում՝ փախստականների վերադարձը բնակության մշտական վայրեր, բնակչության նորմալ կենսապայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական վանքերի և եկեղեցիների պահպանումը։

Պուտինը նաև տեղեկացրել է ռուսական Հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման մասին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---