Ալիև․ Բաքուն փոխհատուցում կպահանջի Երևանից Քարվաճառում այրված տների համար17 նոյեմբերի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քարվաճառի շրջանն ազատելու ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար։ Այդ մասին նա ասել է Ջեբրայիլում, որն ադրբեջանական զորքերը գրավել են Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, կհաշվարկվի վնասը և մենք փոխհատուցում կպահանջենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, որ հայկական կողմը «պատասխան է տալու օրերս Քելբաջարում (Քարվաճառում) այրված տների, դպրոցների և հատված ծառերի համար»։ Քարվաճառի շրջանն առաջին տարածքն է, որ պետք է հանձնվի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման վերաբերյալ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ եռակողմ հայտարարության հիման վրա։ Սկզբից հայտարարվել էր, որ այն պետք է հանձնվի մինչև նոյեմբերի 15-ը, հետո ժամկետը 10 օրով երկարացվեց։ Բացի այդ նոյեմբերի 20-ին Ադրբեջանին է հանձնվելու Աղդամի շրջանը, իսկ դեկտեմբերի 1-ին՝ Լաչինի։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա |