Հայ-թուրքական մրցակցություն՝ անգամ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում

Հայ-թուրքական մրցակցություն՝ անգամ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում

PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ընկերությունը և թուրք ամուսինների հիմնադրած BioNTech-ը, որը գործակցում է ամերիկյան Pfizer-ի հետ, առաջատար դիրքեր են զբաղեցնում ԱՄՆ-ում ու աշխարհում Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակման գործում։

Արդեն հայտարարվել է, որ Աֆեյանին պատկանող Moderna-ի պատվաստանյութը 94.5% արդյունավետություն ունի։

Գերմանիայում թուրք զույգի՝ Ուգուր Շահինի ու կնոջ՝ Օզլեմ Թուրեչիի հիմնադրված BioNTech ընկերությունը, որն այժմ $25 մլրդ-ի արժեք ունի, ևս հաջողությամբ աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի վրա։

BioNTech-ի և Pfizer ընկերություններից հայտարարել էին, որ Շահինի թիմի մշակած պատվաստանյութը 90%-ից ավելի արդյունավետություն է ցույց տվել փորձարկմանը մասնակցած կամավորների մոտ։

Moderna-ն կորոնավիրուսի ուսումնասիրմամաբ սկսել է զբաղվել 2020-ի հունվարից, փետրվարից անցել պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրությունների։

BioNTech-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա սկսել է աշխատել 2020-ի հունվարից, ապա մարտից աշխատանքները համատեղել Pfizer ընկերության հետ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ պատվաստանյութի հաստատումից հետո Moderna-ն պատրաստ է 20 մլն դեղաչափ մատակարարել միայն ԱՄՆ-ին՝ մինչև տարեվերջ։ Pfizer-ից, ընդհանուր առմամբ, 50 մլն դեղաչափ մատակարարելու մասին պատրաստակամություն են հայտնել։

Ավելի վաղ հայտարավել էր, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը 92% է։ Նոյեմբերի 17-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ացնում է 55 մլն-ը, 1․3 մլն-ից ավելի մարդ է մահացել վիրուսից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---