Լավրովը թյուրիմացություն է անվանել ԼՂ հայտարարության դրույթները պարզաբանելու ԱՄՆ և Ֆրանսիայի կոչերը

Լավրովը թյուրիմացություն է անվանել ԼՂ հայտարարության դրույթները պարզաբանելու ԱՄՆ և Ֆրանսիայի կոչերը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թյուրիմացություն է անվանել ԼՂ-ում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասով անբավարար իրազեկմնան վերաբերյալ ԱՄՆ և Ֆրանսիայի հայտարարությունները։

«Տարօրինակ էր լսել դա։ Այդ հակամարտության թեժ փուլի դադարեցնելուն ուղղված ջանքերի հենց սկզբից ՌԴ-ն սերտորեն աշխատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Կարծում եմ, որ նման հայտարարությունները կամ անբավարար իրազեկվածության, կամ ուղղակի թյուրիմացության արդյունք են»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Այդ կապակցությամբ Լավրովը հիշեցրել է ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցների մասին, որոնց ընթացքում «ամենամանրամասն կերպով քննարկվել է Ղարաբաղի թեման»։

«Ես մոտ մեկ ժամ խոսել եմ այդ թեմայով իմ ֆրանսիացի պաշտոնակից Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Մեր ամերիկացի գործընկերները ևս իրազեկվել են պետքարտուղարի տեղակալի մակարդակով, քանի որ (ԱՄՆ պետքարտուղար) Մայք Պոմպեոն արտասահմանյան շրջագայություն է իրականացնում»։

ԱՄՆ-ն և Ֆրանսիան առավել մեծ պարզություն են ակնկալում Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման պայմանների, ինչպես նաև Թուրքիայի դերակատարման մասին այդ պայմանավորվածություններում։ Այդ մասին հայտարարվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձաստիճան ներկայացուցչի ճեպազրույցում։ Նշվել է, որ «ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳ գերատեսչությունների ղեկավարները ընդունելի են համարում ՌԴ գործողությունները, որոնք հանգեցրել են հրադադարին, որը փաստացի պահպանվում է արդեն 1 շաբաթ, սակայն, նշել են նաև, որ դեռևս շատ հարցեր են մնում, որոնք պարզաբանում են պահանջում ՌԴ կողմից այդ համաձայնության պարամետրերի և Թուրքիայի դերակատարման մասով»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---