Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել 1700 բնակիչ

Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել 1700 բնակիչ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Հայաստանից Արցախ է վերադարձել 502 փախստական՝ 24 ավտոբուսով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, փոխանցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Նոյեմբերի 14-ից հետո Ստեփանակերտ է վերադարձել քաղաքի 1700-ից ավելի բնակիչ։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Ստեփանակերտի բնակիչների ու Արցախ վերադարձողների անվտանգությունը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։

Նոյեմբերի 14-ին ուղեկցվել է 9 ավտոբուս (250 մարդ), ամսի 15-ին` 19 ավտոբուս (475 մարդ), 16-ին` 19 ավտոբուս (482 մարդ)։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---