Ադրբեջանցիներն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում անգամ ծերերի հանդեպ

Ադրբեջանցիներն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում անգամ ծերերի հանդեպ

PanARMENIAN.Net - TikTok սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները քաշքշում և ոտքով հարվածում ոտաբոբիկ ծերունուն։

Ըստ տեսանյութի նկարագրության` այն արվել է նոյեմբերի 8-ին, ծերունին հայ է, նրան վտարում են։

Ադրբեջանում խոշտանգումներից գերության մեջ մահացել էր մեկ այլ հայ ծերունի՝ 84 ամյա Միշա Մելքումյանը։ Իսկ Բաքվում գերությունից վերադարձած հադրութցի տատիկը պատմել էր իր և մեկ այլ ծեր մարդու նկատմամբ բռնություններից։ Մեկ այլ կին ականատես էր եղել՝ ինչպես են գրաված Տող գյուղում ադրբեջանցիները գլխատել մեկ մեծահասակ մարդու, սպանել մեկ ուրիշին։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած մարտական գործողություններում Ադրբեջանի բանակի կողմից կատարված ռազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ կան, որոնց մեծ մասը հանրայնացրել են հենց իրենք սոցիալական ցանցերում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---