Սենատոր Մենենդեսի կոչը՝ $100 մլն տրամադրել ԼՂ հակամարտությունից տուժած հայերին

Սենատոր Մենենդեսի կոչը՝ $100 մլն տրամադրել ԼՂ հակամարտությունից տուժած հայերին

PanARMENIAN.Net - Սենատոր Բոբ Մենենդեսը Սենատում ելույթի ժամանակ կոչ է արել $100 մլն-ի հումանիտար օգնություն հատկացնել հայերին և անհապաղ վերականգնել Ադրբեջանին օգնություն տրամադրելու արգելքի ակտը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի թողտվությամբ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններից հայերը ծանր կորուստներ են կրել, ժամանակն է գործելու։ Սենատորն անընդունելի է համարել վերջին տարիներին Պենտագոնի կողմից մոտ $120 մլն-ի արտադրանքի տրամարդումն Ալիևի ռեժիմին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Միացյալ Նահանգները $5 մլն-ի մարդասիրական օգնություն կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային և հասարակական գործընկեր կազմակերպություններին՝ հակամարտությունից տուժածներին աջակցելու համար։

Մենենդեսն այն սենատորներից էր, որոնք հեղինակել և ԱՄՆ Սենատ բանաձևներ էին ներկայացրել՝ կասեցնելու Ադրբեջանին և Թորքիային ռազմական օգնությունը։ Դրանցով նախատեսվում էր, որ ԱՄՆ պետքարտուղարն օրենսդիր մարմիններին պետք է 30 օրում ներկայացնի զեկույցներ Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին, բացի այդ այն մասին, թե կան արդյոք «արտակարգ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնում շարունակելու աջակցությունն Անկարային և Բաքվին անվտանգության ոլորտում»։

Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած մարտական գործողությունները դադարել են նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ։ Դրանով հակամարտության կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում, բացի այդ՝ Ադրբեջանին է անցնում Բերձորը, Քարվաճառը և Շուշին։ Իսկ Ռուսաստանը խաղաղապահական զորք է տեղակայում Լաչինի միջանցքում և շփման գծի երկայնքով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---