Ֆրանսիայի կողմից ԼՂ-ին հումանիտար օգնությամբ 1-ին ինքնաթիռը ժամանել է ՀՀ

Ֆրանսիայի կողմից ԼՂ-ին հումանիտար օգնությամբ 1-ին ինքնաթիռը ժամանել է ՀՀ

PanARMENIAN.Net - Հայաստան է հասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված Արցախի համար հումանիտար օգնության բեռով առաջին ինքնաթիռը։ Այդ մասին ֆեյսբուքան իր էջում տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։

Հայաստան են բերվել բժշկական սարքավորումներ և դեղորայք՝ ամրապնդելու համար հայկական առողջապահական համակարգի հնարավորությունները, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ` այժմ ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների համար։

Նշվում է, որ հաջորդ չվերթը Ֆրանսիայից սպասվում է նոյեմբերի 27-ին։

Նոյեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի ճանաչման մասին կոչն ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Սենատը որոշել էր քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։

Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---