Պարգև սրբազանն ապաքինվում է վիրահատությունից հետո![]() 23 նոյեմբերի 2020 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանն ապաքինվում է վիրահատությունից հետո։ Սրբազանի ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակվել հետյալ գրությամբ. «Պարգև սրբազանը վիրահատությունից երկու օր անց»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը սրտի կաթված է ստացել։ Նա վիրահատվել է ԱՄՆ-ում։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |