Բերդաշեն գյուղի նռան այգիներում հայեր են, հարևան այգիներում՝ ադրբեջանցիներ

Բերդաշեն գյուղի նռան այգիներում հայեր են, հարևան այգիներում՝ ադրբեջանցիներ

PanARMENIAN.Net - Մարտունու շրջանի Բերդաշեն և Վազգենաշեն գյուղերում նռան բերքահավաք է, հայ գյուղացիների տնկածնռները Բերդաշենում հավաքում են բերդաշենցիները, իսկ Վազգենաշենում՝ ադրբեջանցիները։

PanARMENIAN.Net ը Բերդաշեն գյուղի նռան այգիներում հայերի և ադրբեջանցիների միջև լարված իրավիճակի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեղեկությունները ճշտելու համար զրուցել է գյուղում նռան այգու սեփականատերերից մեկի հետ, ով չցանկացավ հրապարակել իր անունը։

Նրա խոսքով՝ Բերդաշենի և Վազգենաշենի նռան այգիներն իրար կից են, այս պահին ադրբեջանցիները Վազգենաշենի նռան այգիներում են, ոչ Բերդաշենի այգիներում։ Բերքահավաքն իրականացվում է կողմերի զինված ուժերի ներկայացուցիչների հսկողությամբ։

Վազգենաշենը սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---