ԼՂ-ում ականի պայթյունից վիրավոր է ԱԻՆ-ի 4 աշխատակից ու 1 ռուս խաղաղապահ, մեկ ադրբեջանցի մահացել է![]() 23 նոյեմբերի 2020 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Մատաղիսի շրջանում Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության 4 աշխատակից և մեկ ռուս խաղաղապահ ականի պայթյունից վիրավորվել են, մի ադրբեջանցի զինվորական մահացել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ ռուս զինվորականը տեղափոխվել է Բաքվի հոսպիտալ, կյանքին վտանգ չի սպառնում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |