Բելգիայի խորհրդարանում կքննարկվի ԼՂՀ հետ դիվհարաբերությունների հաստատման հարցը26 նոյեմբերի 2020 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ Նախագիծը ներկայացվել է նոյեմբերի 18-ին, նոյեմբերի 30-ին այն քննարկվելու է Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նիստում։ Բանաձևի նախագիծը ներկայացրել է պատգամավոր Պետեր դը Ռովերը, որով կոչ է արվում բարեկաման հարաբերություններ հաստատել Արցախի Հանրապետության հետ, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կամք դրսևորել, գրում է Sputnik Արմենիան։ Բանաձևով կոչ է արվում Բելգիայի կառավարությանը, ԼՂՀ ղեկավարության կողմից դրական արձագանքի պարագայում, բանակցություններ սկսել Արցախում Բելգիայի դիվանագիտական առաքելություն բացելու շուրջ։ Նշվում է, որ առաքելությունը կունենա այնպիսի դիվանագիտական արտոնություններ, որոնք համեմատելի են Բելգիայի կողմից չճանաչված այլ երկներում ներկայացուցչությունների հետ։ Ավելի վաղ Բելգիայի խորհրդարանը երկու բանաձև է ընդունել՝ աջակցություն հայտնելով ԼՂՀ տուժած բնակչությանը։ Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծ է ընդունել։ Սենատի ընդունած նախագժով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։ Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ, որն իրականացվել է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, ինչպես նաև պահանջում է դուրս բերել ադրբեջանական զորքերը սեպտեմբերի 27-ից հետո զբաղեցրած տարածքներից։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |