Դադիվանքի վանահայրը ժամանակավոր տեղափոխվել է Սբ Երրորդություն եկեղեցի

Դադիվանքի վանահայրը ժամանակավոր տեղափոխվել է Սբ Երրորդություն եկեղեցի

PanARMENIAN.Net - Դադիվանքի վանահայր քահանա Տեր Հովհաննես Հովհաննիսյանը կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սբ Երրորդություն եկեղեցի։ Այդ մասին տեղեկացնում է Սբ Երրորդություն եկեղեցու ֆեյսբուքյան էջը։

«Տեր Հայրն ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք»,-ասվում է գրառման մեջ։

Պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարության համաձայն՝ հայկական կողմը դուրս է եկել Քարվաճառից։ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և դրան որևէ վտանգ չի սպառնում։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---