Ադրբեջանական բանակը Քաշաթաղում է

Ադրբեջանական բանակը Քաշաթաղում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մտել են Քաշաթաղի (Լաչինի) շրջան, որն ըստ նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի եռակողմ հայտարարության, դեկտեմբերի 1-ին պետք է անցներ Ադրբեջանին։

Քաշաթաղը փոխանցելով` Հայաստանը կորցնում է իր ցամաքային կապն Արցախի հանրապետության հետ։ Այս շրջանով բացվել է միջանցք հայկական կողմի երթևեկության համար, որտեղ տեղակայվել են ռուս խաղաղապահներ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից, Քաշաթաղից (Լաչինից)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---