ՌԴ ՊՆ բուժջոկատն առաջին պացիենտներին է ընդունել ԼՂ-ից![]() 2 դեկտեմբերի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում տեղակայված ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է առաջին հիվանդներին ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակիչների թվից։ Տեղաբնակ մոտ 70 բնակիչ է դիմել բուժօգնության համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։ Նշվում է, որ բնակիչները դիմել են հիմնականում սրտանոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման բողոքներով։ Բացի այդ, դիմել են նաև ատամնաբույժի օգնությանը։ Բուժջոկատի կազմում 100-ից ավելի ռազմաբժիշկ կա, այդ թվում՝ վիրաբույժներ, թերապևտներ, համաճարակաբաններ։ Ջոկատն ունի նաև լաբորատոր-դիագնոստիկ բաժանմունք, որը կարող է օրական մինչև 80 ռենտգեն, ֆլյուորոգրաֆիկ և ուլտրաձայնային հետազտություն իրականացնել։ Կա նաև ավտովիրահատարան, որտեղ կարելի է օրական մինչև 40 անձի վիրահատական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև վիրահատական-վերակենդանացման ախտորոշիչ մոդուլ՝ ինտենսիվ թերապիայի պալատով։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |