Վիտալի Բալասանյանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար![]() 2 դեկտեմբերի 2020 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիրը։ Նշանակման առթիվ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր: Վիտալի Բալասանյանն ավելի վաղ զբաղեցնում էր այդ նույն պաշտոնը՝ 2016-ից մինչև 2019 թվականի հունիս։ Նա ազատվել էր պաշտոնից Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |