Մանե Թանդիլյանը՝ Արցախի սոցապ նախարար

Մանե Թանդիլյանը՝ Արցախի սոցապ նախարար

PanARMENIAN.Net - Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանավել ՀՀ-ում նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը, հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Վերջինս նշել է, որ Թանդիլյանը փոխարինել է Միքայել Վիրաբյանին, վերջինս այլ պաշտոնի կանցնի։

«Ստեղծված պայմաններում նպատակահարմար եմ գտել Մանե Թանդիլյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա փորձն ու գիտելիքները, քանի որ ակնկալում եմ, որ ավելի արդյունավետ լուծումներ կգտնենք երկրում առկա սոցիալական լարվածությունը մեղմելու համար»,-գրել է Հարությունյանը։

Ավելի վաղ Թանդիլյանը տեղեկացրել էր, որ ընդհատում է բուժումը և տեղափոխվում Արցախ՝ ապրելու։ Նա հանդիպել էր Հարությունյանին, որը խնդրել է դիտարկել մի քանի հնարավորություն։

Թանդիլյանը ՀՀ-ում նախարար էր նշանակվել 2018-ի հեղափոխությունից հետո, սակայն նոյեմբերին հրաժարական էր տվել՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար։ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվել է 2020-ի օգոստոսին՝ առողջական խնդիրների պատճառով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---