ԵԱՀԿ նախագահը կոչ է արել շարունակել բանակցությունները ՄԽ շրջանակում

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել շարունակել բանակցությունները ՄԽ շրջանակում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական և արտերկրի գործերի նախարար Էդի Ռաման հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակում՝ իրավիճակի լիարժեք կարգավորման համար։ Այդ մասին նա ասել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստում։

«Ուրախ եմ, որ մարտական գործողությունները դադարել են։ Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորությունները։ Լիարժեք աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն։ Սուբստանտիվ բանակցությունները պետք է շարունակվեն»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ և կայուն կարգավորման։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---