Ռուս փորձագետը` պատերազմում հայկական հետախուզության, սպառազինության և ՀՕՊ խնդիրների մասին

Ռուս փորձագետը` պատերազմում հայկական հետախուզության, սպառազինության և ՀՕՊ խնդիրների մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Կաշինը ՌԲԿ-ին ներկայացրել է իր դիտարկումները Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի պարտության պատճառների վերաբերյալ։

Նա նշել է, որ ժամանակակից պատերազմի և ռազմական պոտենցիալի կարևոր բաղադրիչ են նաև հետախուզության միջոցները, և այստեղ հիմնական առավելությունն Ադրբեջանինն էր։

«Բացի այդ, կարևոր է նաև ժամանակակից զինամթերքով զինվածությունը, մասնավորապես` կառավարվող։ Այս պատերազմում Bayraktar TB2-ի տիպի հարձակողական անօդաչու սարքերի դերը խիստ չափազանցված է, քանի որ զոհեր պատճառելու հիմնական միջոցը հրետանին էր, որին աջակցում էր հետախուզությունը»,- ասում է փորձագետը՝ նկատելով, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատար է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և տեսականորեն պետք է ունենար արդյունավետ տեխնիկական և կիբերհետախուզություն:

Նրա խոսքով՝ հայերն ակնհայտորեն շատ թույլ պատկերացնում ունեին ադրբեջանական ռազմական օբյեկտների տեղակայման վայրերի մասին: Դա տեսանելի էր, քանի որ նույնիսկ հայկական կողմի ունեցած ծանր համազարկային կրակի ռեակտիվ միջոցները չեն կիրառվել հեռահարության ամբողջ պոտենցիալով։ Ըստ Կաշինի՝ Հայաստանը ցածր արդյունավետ էր գործել նաև հակաօդային պաշտպանության ոլորտում:

«Ամբողջ պաշտպանությունը ներկայացված էր ինչ-որ առանձին օջախներով և հնացած տիպի զինտեխնիկաներով, օրինակ` «Օսա»-ներով»,- դիտարկել է նա։

Փորձագետը հայտարարել է, որ Վիետնամի պատերազմի ժամանակներից ՀՕՊ համակարգերի «ողջ մնալու գրավականը» անընդհատ մանևրելն ու կրակից անմիջապես հետո դիրքերից արագ դուրս գալն է:

«Բայց, ըստ երևույթին, խնդիր կար նաև հայերի ունեցած այդ սուղ ուժերի կառավարման հետ: Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, դրանք առանձնապես չեն թափանցել վերջին տասնամյակների զինված բախումների փորձի մեջ»- նշել է նա:

Նշվում է, որ Բաքուն զենքի գնումներում շատ ավելի խելացի քաղաքականություն ուներ:

«Հայերը լավ ներուժ ունեին իրենց սեփական անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր ստեղծելու ոլորտում: Փոխարենը գումարներ ծախսվեցին անիմաստ բաների վրա, օրինակ` Սու-30ՍՄ-ների (որոնք նույնիսկ չօգտագործեցին հակամարտության ընթացքում) և Հորդանանից մի քանի տասնյակ «Օսա» ՀՕՊ համակարգեր գնելու»,- ասել է Կաշինը։

Նա ամփոփել է՝ նշելով, որ դրա հետևանքով Ադրբեջանը, որի բյուջեն 3-5 անգամ գերազանցում էր Հայաստանինը վերջին տարիներին, անընդմեջ պատրաստվում էր այս պատերազմին` դրան ներգրավելով մատակարարող երկրներին` Ռուսաստանին, Իսրայելին, Թուրքիային, և հետևողականորեն ուսումնասիրելով վերջին հակամարտությունների փորձը։ Իսկ Հայաստանի փող չունենալն աղետի կեսն էր։

«Հետևողականորեն ռազմավարական պլանավորումը կկոմպենսացներ անհավասարությունը, բայց նրանք դա էլ չունեին»,- ասել է Կաշինը։

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն»,-ասել է նա
---