Ռուս ռազմական բժիշկներն Արցախում 368 հիվանդի օգնություն են ցուցաբերել

Ռուս ռազմական բժիշկներն Արցախում 368 հիվանդի օգնություն են ցուցաբերել

PanARMENIAN.Net - Ռուս ռազմական բժիշկներն Արցախում ընդհանուր առմամբ օգնություն են ցույց տվել Արցախի 368 հիվանդի, այդ թվում` 41 երեխայի, փոխանցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ մեկ օրում նրանք օգնել են 42 հիվանդի, այդ թվում՝ 7 երեխայի։

Նշվում է, որ տեղի բնակիչների գանգատները, որպես կանոն, կապված են քրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ։

Հատուկ նշանակության ռազմական բժշկական ջոկատի կազմում ընդգրկված է 60-ից ավելի բժիշկ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական Հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինծառայողները Ստեփանակերտում դաշտային հիվանդանոց են հիմնել։ Այն կարող է տեղավորել մինչև 40 մարդ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---