Կառուցված տուն և նոր կյանքի մեկնարկ՝ Սյունիքում11 դեկտեմբերի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Սյունեցի Հարությունյանների ընտանիքը 25 տարի ապրել է ծանր պայմաններում՝ բետոնածածկ հատակ, առանց կոմունալ հարմարությունների կիսակառույց շինություն և խոնավ, փոքրիկ սենյակում մանկահասակ երկու երեխա մեծացնելու դժվարին կյանք: Երիտասարդ ամուսինները, տարիներ շարունակ ձգտել են տարբեր լուծումներով հեշտացնել իրենց կյանքը Լոր գյուղում: Արցախյան առաջին պատերազմի պատճառով, 90-ականներին լուրջ խնդիրներ ձեռք բերած տանտերը՝ Արտաշեսը, փորձել է կիսակառույցը քարե լիարժեք տուն դարձնել: Թեև դա նրան չի հաջողվել, սակայն ընտանիքը չի կորցրել հույսը: Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքն ամռանը շինարարություն է սկսել: Թեև համավարակը խանգարել է կամավորական խմբերով Հարությունյաններին աջակցելու՝ գործընկերների պատրաստակամությանը, սակայն անհրաժեշտ աջակցությունը հետևողականորեն ցուցաբերվել է: Սյունեցի ընտանիքի երազանքների տունը կառուցվել է՝ նրանց ազատելով տարիների հոգսերից: Տանտիրուհին՝ Օֆելյան, սպասում է աշնանը կամավոր Արցախ մեկնած որդու վերադարձին՝ վերջին շատ փոքրիկ լրացումներն անելու և ընթացիկ տարին ճանապարհելու համար: «Բոլորս մի սենյակում էինք բնակվում: Հիմա զավակներս ամեն մեկն իր սենյակն ունի: Պաստառներն իրենք են ընտրել: Մենք էլ ամուսիններով, վերջապես մեր սենյակն ունեցանք: Էլ չեմ խոսում լոգասենյակի մասին, որը երբեք չենք ունեցել: Մենք մեր երազանքին հասնելու համար սպասեցինք 25 տարի: Երբեք չի կարելի հուսահատվել»,- ասել է տանտիրուհին՝ Օֆելյա Ասրյանը: Նոր կառուցված տունն ունի բոլոր հարմարությունները: Նախկինում ունեցած մեկի փոխարեն, ընտանիքն այժմ լուսավոր ու հարմարավետ չորս սենյականոց բնակարան ունի: Միանգամից մեծացած տարածքում մեծ է նաև հյուրեր ընդունելու ցանկությունը: Տանտերերը ցանկալի հյուրերից մեկին՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին ընդունել են տեսազանգով: «Ժամանակն ու հանգամանքները թույլ չտվեցին ֆիզիկապես միանալ ձեզ, բայց կարևորն արդյունքն է: Այսօր դուք ունեք այն տունը, որը երազել եք: Մի խնդրանքով եմ դիմում ձեզ. «տուն» ասելիս երբեք չսահմափակվեք այն տարածքով, որտեղ ապրում և գիշերում եք: Ձեր սիրով, այգում արվող աշխատանքով, մտքերով, գործերով ու երազանքներով փայփայեք ձեր գյուղը, հողը, Հայրենիքը: Այն բոլորիս տունն է և պարտավոր ենք միասին, հոգատարությամբ լցնել յուրաքանչյուր անկյունը: Խնդիրները հաղթահարելի կլինեն, երբ լինենք միասնական, ապրենք հավատով և կոնկրետ գործող նվիրվենք երազանքների իրականացմանը: Ձեզ դա հաջողվել է քսանհինգ տարվա սպասումից հետո: Նույն նվիրումով ու սիրով շարունակեք ապրել հայրենի գյուղում»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հուլիսյան պատերազմից հետո Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Հատկացվել է ավելի քան 230 մլն դրամ։ Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 96 ընտանիք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |