Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին՝ ցույցերի ժամանակ իրավապահների գործողությունների հարցով

Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին՝ ցույցերի ժամանակ իրավապահների գործողությունների հարցով

PanARMENIAN.Net - ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը գրավոր դիմել է ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին խաղաղ հավաքների և անհնազանդության ակցիաների ժամանակ իրավապահների գործողությունների հարցով:

«Մշտադիտարկման ենթարկելով ոստիկանության աշխատանքը քաղաքացիների խաղաղ հավաքների իրացման իրավունքի անվտանգ ապահովման ուղղությամբ՝ արձանագրում ենք, որ ոստիկանների գործողությունները օրեցօր ավելի ագրեսիվ բնույթ են կրում։ Մասնավորապես, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևալ խախտումների վրա․

- Արձանագրում ենք բողոքի ակցիայի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելու դեպքեր, որը նպատակ ունի խոչընդոտելու խաղաղ հավաքների ազատության իրավունքին։ Այս պրակտիկան ընդունելի չէ և պետք է բացառվի։

- Ոստիկանները բերման ենթարկվածների նկատմամբ գործադրում է ոչ համաչափ ֆիզիկական ուժ․ այն կիրառվում է թե՛ տղամարդ և թե՛ կին ցուցարարների նկատմամբ։

- Ոստիկանները հավաքի մասնակիցներին բերման ենթարկելիս չեն ներկայացնում դրա իրավական հիմքերը։ Ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալ, թե ինչու են նրան ձերբակալում կամ բերման ենթարկում։

- Ոստիկանները բերման են ենթարկում հասարակական կարգը չխախտող մարդկանց առանց հիմքերի։

- Ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, սակայն մինչև բերման ենթարկելը չեն հնչեցնում որևէ օրինական պահանջ։

- Արձանագրել ենք ոստիկաննների կողմից լրագրողների գործունեության խոչընդոտում և բռնության ենթարկում։ Լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորված է և դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է։

- Դեկտեմբերի 11-ին ՃՈ-ն երթևեկելի հատվածում կանգնեցրել է մոտոցիկլետներով երթի մասնակիցներին Հանրապետության Հրապարակի երթևեկելի հատվածում, մասնակիցներին բերման ենթարկել, վերջիններիս տրանսպորտային միջոցը տեղափոխել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք՝ պատճառաբանելով, որ դրանք կանգնեցվել են արգելված տեղում։ Ստացվում է ՃՈ գործողությունների հետևանքը ծառայել է որպես հիմք երթի մասնակիցների տրանսպորտային միջոցները Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու համար։

- Առկա է տեսանյութ, որը փաստում է ոստիկանության ծառայողի կողմից մեքենայի վարորդին ցուցարաների ուղղությամբ մեքենան վարելու կոչեր հնչեցնելու, նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու դիտավորության մասին։

- Ականատես ցուցարարները ահազանգում են, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս նրանց դիտավորությամբ հարվածներ են հասցնում, որը կարող է դիտարկվել որպես ֆիզիկական բռնության գործադրում»,-ասվում է դիմումի մեջ։ Սամսոնյանը հիշեցրել է, որ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանի գործը մարդու բողոքի ձայնը լռեցնելը չէ, այլ նրա անվտանգության ապահովումն է, կյանքի և առողջության պաշտպանությունը»:

Նա առաջարկել է վերանայել ոստիկանության գործելաոճը և ծառայողների կողմից կատարված ոչ իրավաչափ բոլոր գործողությունների մասով իրականացնել ծառայողական քննություն, իսկ հանցակազմի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքների մասով՝ քննչական գործողություններ։

Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի հրապարակից հավաքի մասնակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկը գանգուղեղի վնասվածք ունի, մյուսը, որը ոստիկանության աշխատակից է, վերին վերջույթի վնասվածք ունի։

Նոյեմբերի 10-ից Երևան մայրաքաղաքում և ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ, երթեր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության և նրա հետագա պաշտոնավարման դեմ դժգոհություն արտահայտող տարաբնույթ հավաքներ։»

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---