ՄԻՊ գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Սյունիքի սահմանամերձ գյուղեր

ՄԻՊ գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Սյունիքի սահմանամերձ գյուղեր

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը շրջայց է կատարում Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում։ Նրանք արդեն եղել են Ներքին Խնձորեսկում, Արավուսում և Խնածախում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Արավուս համայնքից 51 հեկտարից ավելի սեփական և պահուստային հող մնացել է Ադրբեջանին։ Այդ մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Ավելի վաղ սոցցանցում տեղեկություն էր տարածվել, թե Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանն իր ջոկատով գնացել է ադրբեջանցիների հետ բանակցելու, որ առաջ չգան։ Լրագրողներն ահազանգել էին, թե համայնքապատկան հողերն ադրբեջանցիները քարտեզագրելիս փորձում են մտցնել իրենց անցած տարածքների մեջ։ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը դեկտեմբերի 7-ին հերքել էր, թե Արավուս գյուղի հատվածում հայկական կողմն ադրբեջանականին տարածքներ է զիջել, համայնքապետը, սակայն, հակառակն էր պնդել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---