Աշոտյան․ ԱԱԾ-ն խուզարկում է Չարենցավանում ՀՀԿ գրասենյակը

Աշոտյան․ ԱԱԾ-ն խուզարկում է Չարենցավանում ՀՀԿ գրասենյակը

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ԱԱԾ աշխատակիցների այցին ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույց, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկրի համար այս օրհասական պահին գոնե ԱԱԾ-ն պետք է իր տեղում լիներ։

«Հետպատերազմական օրերին հանրության սեփականություն են դարձել տասնյակ ձայնագրություններ, վկայություններ, փաստեր, որ մեր երկիրը նպատակաուղղված հասցրել են պատերազմի և խայտառակ պարտությանը։

Ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում ԱԱԾ-ն։ Ճիշտ է, մտնում ՀՀԿ Չարենցավանի գրասենյակ խուզարկության։

Տղերք, ամոթ է, երկրի համար այս օրհասական պահին գոնե դուք ձեր տեղում լինեիք...»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ համացանցում պատերազմի ընթացքի և ԼՂ-ին առնչվող մի քանիձայանգրություններ են տարածվել համացանցում։ Մասնավորապես դեկտեմբերի 7-ին տարածվել էր Սերժ Սագսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցից մի հատված, որտեղ Սարգսյանը հայտնում է, թե պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին $6 մլրդ տալ, միայն թե նա հրաժարվի Արցախի 7 շրջանի պահանջից։

Ավելի ուշ ևս մեկ ձայնագրություն հրապարակվեց՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի միջև, որտեղ Հարությունյանն ասում է, որ 10 օր է օգնություն է խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանից Մարտունի-Ստեփանակերտը պաշտպանելու համար, բայց չի ստանում։ Ռուսլան Իսրայելյանը հայտնել է, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---