Արցախում զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բժիշկ եղբայրը

Արցախում զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բժիշկ եղբայրը

PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի հետևանքով զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ բժիշկ Վահրամ Գևորգի Կարապետյանը:

Այս մասին հայտնել են հուշարձանագետի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Վահրամ Կարապետյանը հրետակոծությունների տակ բազմաթիվ կյանքեր է փրկել, սակայն նոյեմբերի 4-ին ինքն է զոհվել։

«Երկար փնտրեցինք Վահրամին՝ հուսալով գտնել ողջ: Ավա՜ղ, շուրջ 40 օր անց՝ դեկտեմբերի 11-ին, ստացանք բոթաբեր լուրը», - գրված է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մահացել էր 2020-ի փետրվարի 27-ին:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---