Բուհերի հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին

Բուհերի հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար հայտեր կարելի է ներկայացնել մինչև դեկտեմբերի 17-ը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների և կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձինք ևս ընդունելության գործընթացին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել համապատասխան ուսումնական հաստատություն:

Համավարակի պատճառով ՀՀ-ում բուհերը դասերն անցկացնում են հեռավար, դպրոցների մի մասը՝ նույնպես։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---