ՄԽ համանախագահները Բաքվին և Երևանին կոչ են արել արագացնել զոհերի դիերի և գերիների փոխանակումը

ՄԽ համանախագահները Բաքվին և Երևանին կոչ են արել արագացնել զոհերի դիերի և գերիների փոխանակումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են վերջին միջադեպերին, որոնք հանգեցրել են տուժածների և կոչ են արել կողմերին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար:

Համանախագահները կողմերին կոչ են արել որքան հնարավոր է շուտ ավարտել գերիների փոխանակումը, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ արագացնել մասունքների նույնականացումը և հայրենադարձումը։

Համանախագահները նաև կոչ են արել մեղմացնել հռետորաբանությունը` ավելի պոզիտիվ միջավայր ստեղծելու նպատակով։

Նրանք ընդգծել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու կարևորությունը` տուժածներին հումանիտար օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---