Խաղաղապահ ուժերի նոր քարտեզում չկան Հին Թաղերն ու Խծաբերդը![]() 15 դեկտեմբերի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ ուժերի վերահսկողության քարտեզը` դրանից դուրս թողնելով նախօրեին ավելացված Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Դրանք նոյեմբերի 10-ի դրությամբ գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ, այսինքն` ըստ եռակողմ հայտարարության, պատկանում էին հայկական կողմին: Դեկտեմբերի 14-ի առավոտյան հրապարակված նոր քարտեզում նկատվել էին ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։ Ավելի ուշ Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակը հայտարարել էր, որ ռուսական կողմի քարտեզը չունի իրավական և քաղաքական որևէ հիմք, բացի այդ, նրանք չունեն որևէ լիազորություն նման քարտեզ կազմելու։ Քարտեզը ժամանակագրորեն փոխվել է այս հայտարարությունից հետո։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի գրոհով բռնկված մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Դեկտեմբերի 13-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |