Արցախ է վերադարձել ավելի քան 39,700 փախստական

Արցախ է վերադարձել ավելի քան 39,700 փախստական

PanARMENIAN.Net - Պատերազմի ավարտից հետո ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել ավելի քան 39,700 փախստական, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Դեկտեմբերի 15-ին ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է հասել 566 մարդ։ Ավտոբուսների երթևեկությունն իրականացվել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության պարեկությամբ։

Ռւոս խաղաղապահները շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը 23 դիտակետում։

Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար աջակցություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---