Անհետ կորածների ծնողները կոտրել են ՊՆ-ի դուռը

Անհետ կորածների ծնողները կոտրել են ՊՆ-ի դուռը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինվորների ծնողները կոտրել են նախարարության դուռն ու փորձել մտնել վարչական շենք։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նրանց թույլ չեն տալիս ներս մտնել։

Անհետ կորած զինծառայողների ծնողները պատերազմից հետո պարբերաբար ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի, Կարմիր Խաչի դիմաց՝ պահանջելով տեղեկություն իրենց հարազատների մասին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---