Պահեստազորի բժիշկ-մասնագետների պարտադիր զորակոչը և զորացրումը կսկսվի դեկտեմբերի 20-ից

Պահեստազորի բժիշկ-մասնագետների պարտադիր զորակոչը և զորացրումը կսկսվի դեկտեմբերի 20-ից

PanARMENIAN.Net - Կառավարության որոշման նախագծով դեկտեմբերի 20-ից կսկսվի պահեստազորային սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինծառայության զորակոչը և զորացրումը, որը կտևի մինչև 2021թ․ հունվարի 20-ը։

Նախատեսվում է հայտարարել մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Զորակոչի ենթակա անձանց թվաքանակը սահմանվում է մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Նախագծով պաշտպանության նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչի անցկաց-ման և օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման։

Հայտարարված պահեստազորի սպայական կազմի զորակոչին Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կկիրառվեն աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---