Բորելը չի կարողացել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հետ եռակողմ հանդիպում կազմակերպել

Բորելը չի կարողացել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հետ եռակողմ հանդիպում կազմակերպել

PanARMENIAN.Net - Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, սակայն դա չի հաջողվել։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում՝ ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստում։

«Քանի որ իմ հետ երկու նախարարն են շփվել, մենք փորձեցինք եռակողմ շփում հաստատել՝ Եվրամիություն, ՀՀ և Ադրբեջան։ Սակայն, դա հնարավոր չեղավ, ուստի՝ ես կհանդիպեմ նախարարների հետ առանձին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Բորելը նշել է, որ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կանխել է հետագա զոհերը Լեռնային Ղարաբաղում և նշել է, որ այն պետք է պահպանվի։

«Սակայն, մենք հաղորդագրություններ ենք լսում երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հրադադարի լիակատար պահպանումը խիստ անհրաժեշտ է»,- ասել է նա։

«Եթե մենք կարողանանք դերակատարություն ունենալ հաշտեցման, խաղաղության վերականգնման և ամրապնդման գործում, համալրելով Մինսկի խմբի ջանքերը, ապա ԵՄ-ն պատրաստ է դա անել։ ԵՄ-ն պատրաստ է գործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ում հետ ասես, իր ներդրումն ունենալու համար Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման գործում»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---