Ռուս խաղաղապահներն անվտանգության պարապմունքներ են անցկացրել Արցախի դպրոցականների հետ

Ռուս խաղաղապահներն անվտանգության պարապմունքներ են անցկացրել Արցախի դպրոցականների հետ

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահներն անվտանգության պարապմունքներ են անցկացրել Արցախում՝ Ճարտարի թիվ 1 դպրոցի աշակերտների հետ։

«Լեռնային Ղարաբաղում ՌԴ Ականազերծման հումանիտար կենտրոնի զինծառայողները պայթուցիկների հայտնաբերման դեպքում անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ են անցկացրել Ասկերանի շրջանի Ճարտար քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտների հետ, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ընդհանուր առմամբ պարապմունքներին մասնակցել է միջին և ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտ, ինչպես նաև ուսուցիչներ և ծնողներ։ Խաղաղապահները պատմել են պայթուցիկների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ գործողությունների, դրանց դասակարգման մասին, ինչպես նաև ցուցադրել են, թե ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել։

Դպրոցակնները նաև ծանոթացել են ռուս խաղաղապահների հանդերձանքին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---