Իսպանական Կաստեյոնը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն է ընդունել

Իսպանական Կաստեյոնը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն է ընդունել

PanARMENIAN.Net - Իսպանիայի Կաստեյոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն։

Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է «Արարատ հայկական միության» ներկայացրած միջնորդագրի հիման վրա։

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ու հայտարարությունների են ընդունվել աշխարհի մի քանի տասնյակ երկրի քաղաքային իշխանությունների կողմից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---