Պուտին․ ԼՂ հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության վտանգը

Պուտին․ ԼՂ հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության վտանգը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության ռիսկը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռազմական բախումները, ցավոք, մարդկային մեծ կորուստների հանգեցրին, սրեցին առանց այդ էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրին տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը»,-հայտարարել է նա։

Պուտինը նման հայտարարություն է արել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում Ադրբեջանն Արցախի դեմ էր դուրս բերել նաև ահաբեկիչ-վարձկանների, որոնք տարածաշրջան էին բերվել ուրքիայի անմիջական միջամտությամբ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---