Ալիևը պաշտպանել է Փաշինյանին․ Պարտված բանակը ստեղծել են Քոչարյանն ու Սարգսյանը

Ալիևը պաշտպանել է Փաշինյանին․ Պարտված բանակը ստեղծել են Քոչարյանն ու Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ժամանակակից բանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել, այլ երկրի նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պարտված բանակը՝ Փաշինյանի բանակը, այն բանակն է, որը ստեղծել են Քոչարյանն ու Սարգսյանը»,-հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ Փաշինյանին թիրախավորողները պիտի դա հասկանան։

Նա նաև նշել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պետք է խոսել անցյալ ժամանակով, քանի որ «դա արդեն պատմություն է»։

«Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնությունը պահպանվում է, և, կարծում եմ, ամեն օր կամրապնդվի»,-ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---