Հայկ Խանումյանը՝ Արցախի ՏԿԵ նախարար. Արցախում նոր նշանակումներ են արվել

Հայկ Խանումյանը՝ Արցախի ՏԿԵ նախարար. Արցախում նոր նշանակումներ են արվել

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումների մասին:

Մասնավորապես, Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։

Կարեն Դանիելյանը նշանակվել է արդարադատության նախարար՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Պետրոսյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Դեկտեմբերի 18-ին Հարությունյանը երկրի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր է ստորագրել:

Ընթերցեք նաև․ Փոխվել է Արցախի կառավարության կառուցվածքը․ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---