Արցախի ԱԱԾ․ Մինչև հունվարի 10-ը զենքն ու ռազմամթերքը չհանձնողները պատասխանատվության կենթարկվեն

Արցախի ԱԱԾ․ Մինչև հունվարի 10-ը զենքն ու ռազմամթերքը չհանձնողները պատասխանատվության կենթարկվեն

PanARMENIAN.Net - Արցախի ու Հայաստանի այն քաղաքացիները, որոնք 2021 թվականի հունվարի 11-ից հետո իրենց մոտ կունենան պատերազմի ընթացքում ստացած զենք ու զինամթերք, կարող են ենթարկվել պատասխանատվության ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։

Արցախի ու Հայաստանի քաղաքացիները ԱՀ ուժային կառույցներից ստացած զենքը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները մինչև 2021-ի հունվարի 10-ը պետք է վերադարձնեն հաշվառման համապատասխան մարմիններ։

Արցախի ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ պատերազմից հետո զինամթերքը պետք է վերադարձվի հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում։ Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել ԱՀ ԱԱԾ թեժ գծի՝ 047944126 հեռախոսահամարին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---