Եռաբլուրում լարված է․ Ոստիկանների ու քաղաքացիների միջև բախում է եղել

Եռաբլուրում լարված է․ Ոստիկանների ու քաղաքացիների միջև բախում է եղել

PanARMENIAN.Net - Եռաբլուրում ոստիկանների ու քաղաքացիների միջև բախում է սկսվել, Պանթենոնի մուտքի մոտ լարված իրավիճակ է, քաղաքացիները պահանջում են թույլ չտալ վարչապետ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, փոխանցում է Factor Tv-ն։

Ոստիկանները փորձում են ճանապարհ բացել երթով այնտեղ շարժվող վարչապետի համար։ Ոստիկանության ծառայողներից մեկը բախման արդյունքում վնասվել է։

Լարվածությունից առաջ Եռաբլուր է ժամանել Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը, քաղաքացիները վանկարկել են «Սասուն` դավաճան» ու առաջարկել հեռանալ Պանթեոնից։

Նրանք Միքայելյանին կոչել են «դասալիք»։

Զուգահեռաբար երթով Պանթեոնին են մոտենում Կառավարության անդամներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց ուղեկցում են բազմաթիվ քաղաքացիներ։

Հայաստանում ու Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---