Ռուս բժիշկներն Արցախում 100 երեխայի են բուժօգնություն ցուցաբերել

Ռուս բժիշկներն Արցախում 100 երեխայի են բուժօգնություն ցուցաբերել

PanARMENIAN.Net - Արցախի ավելի քան 800 բնակիչ է բուժօգնություն ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում, այդ թվում բուժում է ստացել 100 երեխա, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել ռազմաբժիշկների արտագնա աշխատանքի ապահովման համար Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում։

Մեկ օրում ՌԴ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Գիշիի 35 բնակչի։ Բոլոր քաղաքացիները թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից խորհրդատվություն են ստացել և նշանակումներ։

ՌԴ խաղաղապահ առաքելության կազմում Արցախում 60 ռազմաբժիշկ է աշխատում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։ Հայկական ուժերը հետ են քաշվել 13 գյուղի մերձակա բարձունքներից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---